Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հունիս-հուլիսյան Երևանի ֆենոմենը

Հունիս-հուլիսյան Երևանի ֆենոմենը
07.07.2015 | 01:03

Հունիս-հուլիսյան Երևանին ու Բաղրամյան պողոտային իր շրջակայքով դեռ բազմիցս ենք վերադառնալու: Անկախ՝ ինչ ընթացք ու ավարտ ունեցան քաղաքացիական նախաձեռնությունները, լուծեցին, թե ոչ իրենց բարձրացրած հարցերը, Բաղրամյան պողոտան այս օրերի Երևանին ինքնատիպ լիցք ու հորձանք տվեց կենսական էներգիայի ու, հույս ունեմ, նաև՝ գիտակցական: Բաղրամյան պողոտա երեք գործողությամբ պիեսի բոլոր արարներում այնտեղ էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա կերպարը շատ ներդաշնակ ձուլվել էր Բաղրամյանի առաջին ու ամենալարված օրերի էներգետիկ դաշտին, իսկ հետո հավասարակշռում էր դրական և բացասական լիցքերը՝ ոչ միայն իրավիճակը պահելով կառավարելի, այլև ինքնատիպություն, շարմ ու շարժում հաղորդելով՝ իր ներկայությամբ լրացնելով բացակաների պակասը: Ի վերջո, ամբողջ պետությունը ոստիկանությանը մենակ թողեց Բաղրամյան պողոտայում, և դա նման էր «դասալքության», երբ աշխատասենյակներից դուրս չեկան նրանք, ովքեր իրավիճակի պատճառն են, ու դա ևս համակարգի ախտորոշում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գուցե սխալվում եմ, բայց ինձ թվաց, որ հունիս-հուլիսյան Երևանում ամենակարևորը, որ կատարվեց, «մենք»-«դուք»-«նրանք» բաժանումը կոտրելն էր, սկզբում հաջողվեց, հետո վերադարձանք ելակետ: Ոստիկանությունը բարիկադների այն կողմում էր, բայց, ի վերջո, պայմանական են այդ «կողմերը», ու դա ևս հունիս-հուլիսյան Երևանի ֆենոմենն էր:

Դիտվել է՝ 1053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ